2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և ուղևորներին տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Մինչ այս որոշման ընդունումը՝ տաքսի ծառայություն մատուցողները դժգոհ էին որոշումից, նույնիսկ ArmLur.am-ի հետ զրույցներում ասում էին, որ օրենքի ընդունումից հետո էլ չեն պատրաստվում ՀԴՄ կտրոններ տրամադրել, անգամ, եթե իրենց տուգանեն։
Հետաքրքիր է, թե 4 ամիս անց քանի՞ ՀԴՄ կտրոն է գեներացվել։
ArmLur.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ ՊԵԿ-ին՝ պարզելու՝ քանի՞ ՀԴՄ կտրոն է գեներացվել մինչ այս պահը։
ՀՀ ՊԵԿ-ից ArmLur.am-ին պատասխանեցին, որ ՀՀ ՊԵԿ հարկային մարմնի տեղեկատվական շտեմարանում 17․12․2024 թվականի առկա տվյալների համաձայն 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ուժի մեջ մտած նոր կարգավորումների շրջանակում՝ 2024 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում՝ տաքսի ծառայությունների կողմից տպված կտրոնների քանակը կազմում է 22 միլիոն 949 հազար 690 հատ, որոնցով գեներացված հասույթը կազմում է 26 միլիարդ 872 միլիոն 739 հազար 082 դրամ։
Հիշեցնենք նաև, որ նախոր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տաքսիների գեներացրած ՀԴՄ կտրոնների քանակը սխալ թիվ էր ներկայացրել, ինչից հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել՝ շտկելով իր սխալը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան