
Շվեյցարիան Կիևին լրացուցիչ 50 մլն դոլար կհատկացնի ձմռանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և մարդասիրական այլ կարիքներին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։
Միջոցները կուղղվեն էներգահամակարգի վերականգնմանը, քանդված բնակելի շենքերի վերանորոգմանը և մարդասիրական օգնությանը։ Խոսքը, մասնավորապես, պահեստամասերի, վառելիքի, էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների, էլեկտրահաղորդման գծերի արտադրող սարքավորումների և մալուխների մատակարարման մասին է։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից, երբ սկսվեց հատուկ ռազմական գործողությունը, Շվեյցարիան ավելի քան 500 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային: