ԱՐՏԱՀԵՐԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրն ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է դիմել խորհրդարանին` արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով: Իսկ օրակարգում ընդգրկված է 28 հարց: Դրանցից հիմնականը, թերեւս, հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթն է: Ուշագրավն այն է, որ ԱԺ վերջին ձախողված նիստերից հետո, երբ օրվա երկրորդ կեսին դահլիճում հաճախ 2-3 պատգամավոր էր լինում, արտահերթ նիստի համար քվորում ապահովելու նպատակով կոշտ մեթոդների են դիմել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` պատգամավորներին հրահանգված է հրաժարվել գործուղումներից, եթե դրանց օրերը համընկնում են արտահերթի օրերի հետ, ու անպայման ներկայանալ խորհրդարան:




Լրահոս