Armlur.am-ին հայտնի դարձավ,որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14-տարեկան աղջիկ երեխա է մահացել։
Armlur.am-ի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակով:
Ըստ նախնական վարկածի՝ նա մեծ քանակի կոլխիցին տեսակի դեղահաբ է ընդունել։
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքով քննություն են սկսել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին էլ «Արաբկիր» ԲԿ-ում էր 14-ամյա երեխա մահացել։
«Տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,-նշված էր հայտարարության մեջ։
Քնար Մանուկյան