
Խոշոր հրդեհ է բռնկվել Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային ստադիոնում։
Al Watan-ի համաձայն՝ անհայտ անձինք են հրդեհել մարզական կառույցը։ Սիրիայի քաղաքացիական պաշտպանությանը հաջողվել է մարել կրակը։
2007 թվականին կառուցված ստադիոնը հյուրընկալում է 75 հազար հանդիսական։ Դա Սիրիայի խոշորագույն ստադիոնն է, որտեղ խաղեր է անցկացնում նաև երկրի ազգային հավաքականը։