
Երևանի մանկապարտեզների մեծ մասն այսօր չեն գործել: Ինչն էլ շարժել է մի քանի տասնյակ ծնողների զայրույթը: Քանի որ նրանց այս մասին նախապես չեն զգուշացրել:
Այսօր իրենց երեխաներին ուղեկցելով մանկապարտեզ տեղում են պարզվել, որ այն փակ է և այսօր չի գործելու:
Մինչդեռ օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանն ակտիվորեն հայտարարում էին, թե ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը ընթանալու է իր բնականոն հունով:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին, երբ ցուրտ եղանակի պատճառով դասերը բաց էին թողնվել ՝ այդ բացը լրացվելու էր այսօր` ապրիլի 5-ին: Ահա թե ինչպիսի անպատասխանատվությամբ են աշխատում մեր պետական գերատեսչությունները:
Գո՞ւցե ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է իր ազդեցությունը թողել:
Սյունէ Համբարձումյան