
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում են խոտածածկ տարածք և բնակելի տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։51-ին, մարվել՝ 02։00-ին։ Այրվել է 4 վագոն-տնակ (ոչ բնակելի), որից 1-ը՝ մասամբ։