ՖԻԴԵ-ն բարձրացրել է Երևանը ներկայացնող մարզիկների կարգավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻԴԵ-ն համապատասխան որոշումներից ելնելով բարձրացրել է հայկական շախմատային ընտանիքի ` Երևանը երեք ներկայացնող մարզիկների կարգավիճակը։

Այսպես ՝ երևանցի 20-ամյա Ռոբերտ Աղասարյանին շնորհվել է գրոսմայստերի կոչում ` Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից:

Իսկ երևանցի մեկ այլ շախմատիստի՝  16-ամյա Տիգրան Հարությունյանին, համաշխարհային կազմակերպության մեկ այլ որոշմամբ, շնորհվել է միջազգային վարպետի կոչում:

ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչմանն է արժանացել գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը:




Լրահոս