
Միլանի «Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ինտեր»-ը մրցել է «Ուդինեզե»-ի հետ` առավելության հասնելով 2:0 հաշվով: Միլանյան թիմի կազմում աչքի են ընկել Մարկո Արնաուտովիչը և Կրիստիան Ասլանին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և չի մասնակցել խաղին:
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ինտեր»-ի մրցակիցը «Լացիո»-ն է: Այդ խաղը կկայանա փետրվարի 5-ին: