
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1438 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 587-ը հայկական են։