
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան դպրոցում լարված մթնոլորտ է։
ArmLur.am-ը դպրոցից ահազանգ է ստացել, թե ինչպես է մաթեմատիկայի նպատակային դասաժամին ուսուցիչը ուշացման համար հարվածում 10-րդ դասարանի տղաներին և պատժելու նպատակով նրանց մտցնում պահարանի մեջ և փակում դուռը։
Նշենք, որ դպրոցի փոխտնօրենը ներկայումս Նարինե Բաղդասարյանն է, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Ռոզա Դավթյանը։
Ըստ դպրոցից ArmLur.am-ին հասած ահազանգի՝ փոխտնօրեն Բաղդասարյանի ժամկետը լրանալուց հետո նա իր ընկերուհուն է նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ինքն էլ զբաղեցնում է դպրոցում մանկավարժական մասնագիտական աջակցության գծով փոխտնօրենի պաշտոնը, սակայն ըստ ահազանգած ծնողների՝ ողջ դպրոցը կառավարում է հենց Նարինե Բաղդասարյանը։
Հաշվի առնելով որ երեխաները անչափահաս են, նրանց դեմքերը չեն ցուցադրվում ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան