Ո՞վ է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը և ինչ ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք տարի է, ինչ Միհրան Խաչատրյանը պաշտոններ է զբաղեցնում ՀՀ ՏԿԵ նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում։

Ո՞վ է Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահը

Հակիրճ ներկայացնենք Միհրան Խաչատրյանի կենսագրությունը։

Միհրան Խաչատրյանը քաղավիացիոն ոլորտում երկար ճանապարհ է անցել մինչ Հայաստան գալն ու Քաղավիացիայի կոմիտե մտնելը։

Նա 1977 թվականի սեպտեմբերի 15-ից Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության Երևանի միավորված ավիաջոկատ՝ որպես Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու մինչև 1979 թվականը: Դրանից հետո 2 տարի անց աշխատել է Լենինականի օդանավակայանի հերթապահ շտուրման: Այնուհետ 22.01.1980-09.07.1981թթ. աշխատել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 113-րդ թռիչքային ջոկատում որպես Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու, 09.07.1981-21.06.1983թթ.՝ նույն թռիչքային ջոկատում որպես Յակ-40 օդանավի հրամանատար:

1983-ից մինչև 1984 թվականը նույն ջոկատում նշանակվել է 2-րդ ավիացիոն էսկադրիլիայի հրահանգիչ օդաչու, իսկ 1984-1987 թվականին եղել է 113-րդ թռիչքային ջոկատի հրամանատարը: 15.12.1987-11.04.1988թթ. եղել է նույն թռիչքային ջոկատի Յակ-40 օդանավի հրամանատարը: 1988թ-ից տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 279-րդ թռիչքային ջոկատ՝ որպես Տու-154 օդանավի 2-րդ օդաչու, իսկ 1991թ.-ից մինչև 1998թ.-ը՝ որպես 1-ին թռիչքային ջոկատի Տու-154 օդանավի հրամանատար:

1988թ-ից տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 279-րդ թռիչքային ջոկատ՝ որպես Տու-154 օդանավի 2-րդ օդաչու, իսկ 1991 թվականից մինչև 1998 թվականը՝ որպես 1-ին թռիչքային ջոկատի Տու-154 օդանավի հրամանատար: 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել է «Քաթար Էյրվեյս» ավիաընկերությունում որպես վարժասարքի թռիչքների քննող-հրահանգիչ:

2021 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2022թ. հունիսի 17-ը՝ աշխատել է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ:

2022թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի թիվ 698 որոշմամբ նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:

Իսկ ինչ ունեցվածք ունի Միհրան Խաչատրյանը

Միհրան Խաչատրյանը ներկայացրել է 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքիչ, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր որպես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

Համաձայն Խաչատրյանի հայտարարագրի՝ նա 2023 թվականին գնել է բնակարան բազմաբնակարան շենքում, որն արժեցել է 54 մլն դրամ արժողությամբ «Արմ կոնստրակտ» կառուցապատող ընկերությունից։

Խաչատրյանը 2015 թվականին ձեռք է բերել 2015 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն դրամ և 400 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 680 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 245 հազար դրամ, որը ստացել է Քաղավիացիայի կոմիտեից՝ որպես նախագահ։

Խաչատրյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Միհրան Խաչատրյանը Քաղավիացիայի կոմիտե է եկել այն ժամանակ, երբ Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց։

Էմմա Միքայելյան




Լրահոս