Քիչ առաջ armlur.am լրատվականը ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվեց` արդյոք ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի` ապրիլի 7-9-ը ՌԴ մեկնելը պայմանավորված է Ռուսաստանից վարչապետի պաշտոնում նշանակվելու համար համաձայնություն ստանալոv:
Արթուր Միսակյանը բացասական պատասխան տվեց` ասելով. «Հայաստանի ու ՌԴ-ի անվտանգության խորհուրդները ունեն գործողությունների տարեկան պլանով նախատեսված մի շարք միջոցառումներ. «Քննարկվելու են այդ միջոցառումները, ինչպես նաև միգրացիոն խնդիրների հետ կապված հարցեր, քանի որ պատվիրակության կազմում է նաև ՀՀ միգացիոն ծառայության ղեկավարը»:
Միսակյանի պարզաբանմամբ ՝ այցը բացառապես աշխատանքային է և ինչպես գրում են լրատվամիջոցները, կապ չունի վարչապետի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի նշանավելու հավանականության հետ:
Armlur.am-ը նաև հետաքրքրվեց` թե ինչո՞ւ է ՕԵԿ-ի այսօրվա նիստը չեղյալ հայտարարվել:
ՕԵԿ մամլո խոսնակը հերքեց այդ տեղեկատվությունը` ասելով, որ այսօր նիստ նախատեսված չի եղել:
«Նիստ լինելու է հաջորդ շաբաթ»,-եզրափակեց Արթուր Միսակյանը:
Սոնա Դավթյան