16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 22 դեպք է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի ինն ամիսների ընթացքում անչափահասների նկատմամբ գրանցված ընդհանուր դեպքերից 6 դեպք է եղել ընտանեկան բռնության, որից մեկը եղել է հոգեկան ներգործության դեպք, երեքը՝ ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1 դեպք է գրանցվել, բայց ընտանիքի անդամի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը:

«Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով 2023 թվականի ինն ամիսների ընթացքում ունեցել ենք երկու դեպք, սեքսուալ բնույթի գործողություններ կատարել են 16 տարին չլրացած անձի նկատմամբ, ընդհանուր ունեցել ենք 27 դեպք, 2024 թվականի ինն ամիսների վիճակագրության պարագայում, օրինակ, գրանցել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների երկու դեպք, որոնք ներառված են եղել ընտանեկան բռնության մեջ: Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի համատեքստում՝ 22 դեպք 16 տարին չլրացած անձի նկատմամբ»,- ասաց նա:




Լրահոս