Ի՞նչ հիվանդության և վարակների դեպքեր են գրանցվել ՀՀ-ում 2024 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ Հայաստանի Հանրապետությունում արձանագրված հիվանդությունների բացարձակ և հարաբերական ցուցանիշների մասին՝ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ։

Այսպիսով, մանրէային աղիքային վարակների դեպքեր 2024 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ գրանցվել է 290 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների դեպքեր գրանցվել է 439 դեպք։ Շնչառական օրգանների տուբերկուլյոզի դեպքեր գրանցվել են 8-ը, արտաթոքային տուբերկուլյոզի դեպքեր ևս 8-ը, կապույտ հազի 3, քութեշի 71 դեպք։

2024 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ կենդանիների կողմից տուժելու դեպքերը կազմել են 795-ը, վիրուսային մենինգիտի 5, հասարակ հերպես վիրուսով հարուցված վարակների 7, ջրծաղիկի 960, կարմրուկի 3, առաջնակի հայտնաբերված քրոնիկ վիրուսային հեպատիտների 10, ՄԻԱՎ-ի 41, Համաճարակային պարոտիտի (խոզուկ) 1, ոջլոտության 1, քոսի 13, թոքաբորբ չճշտված հարուցիչով 1125 դեպք։

Թունավորումների դեպքեր ևս գրանցվել են։ Մանրէային սննդային թունավորման 1, ոչ բժշկական նշանակության նյութերի թունավորման 156, դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 64 դեպք է գրանցվել։

Բժշկական միջամտությունով պայմանավորված վարակներ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ նույնպես գրանցվել են։ Հետվիրահատական վարակների թիվը կազմել է 2, թոքաբորբինը՝ 4, միզուղիների վարակը՝ 5, արյան հունի վարակ (լաբորատոր հաստատված)՝ 6, սրտանոթային համակարգի վարակներ՝ 1, աչքի, ականջի, քթի կամ բերանի խոռոչ վարակ՝ 1, աղեստամոքսային համակարգի վարակներ՝ 10, մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ՝ 1, նորածնային դեպքի սահմանումներ՝ 1 դեպք։

Աննա Սրապիոնյան




Լրահոս