
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի տարրական դպրոցներից մեկում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 1 երեխա է սպանվել, ևս 8 հոգի վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
19-ամյա չարագործը, որը, ենթադրաբար, նախկին աշակերտ է, վաղ առավոտյան մտել է առաջին դասարանի դասասենյակ և դանակով հարձակվել ուսուցչի և աշակերտների վրա։
Զոհված երեխան 7-ամյա աղջիկ է։
Վիրավորներն ուղղաթիռներով տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ։ Ուսուցիչը լուրջ վնասվածքներ է ստացել և գտնվում է ծանր վիճակում։
Կասկածյալը ձերբակալված է։
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտնել է, որ երկիրը սարսափած է այս ողբերգությունից։