Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը քիչ առաջ հայտարարություն տարածեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է ՔՊ նախաձեռնող խմբի երեկվա նիստից հետո, որի ժամանակ ՔՊ-ականները ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանին մի լավ «քարկոծել են» մի շարք ծրագրերի ձախողման համար, մասնավորապես՝ ՔՊ-ականները նրան մեղադրում են հանքերի բնականոն աշխատանքը տապալելու մեջ:
ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստերում քննարկվել են մարզային և բնապահպանական խնդիրները, ՔՊ-ականները բացի ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանից, Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ մի լավ քննադատել են նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ու փաստերով ապացուցել, որ նա տապալել է ոլորտի աշխատանքը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հովհաննես Հարությունյանից հետո հաջորդը նախարար Հակոբ Սիմիդյանն է լինելու։
Քրիստինա Մուշեղյան