ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայանատեղին թանկացրել են, հարկերն ավելացրել են. թոշակառու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է թոշակառու Զոհրապ Ավետիսյանի հետ Երևանում կարմիր գծերի և կայանատեղերի թանկացման որոշումը անվավեր ճանաչելու մասին։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը, որով սահմանվել էին Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու նոր դրույքաչափեր։ Քաղաքային իշխանությունները Երևանի կենտրոնում կայանելը 13 անգամ թանկացրել էին՝ 12 հազարի փոխարեն դարձնելով 160 հազար դրամ։

Երևանի ավագանու դեմ հայցը ներկայացրել էր ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը։

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնել էին, որ մեկամսյա ժամկետում դատարանի որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է, իսկ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս