Արթիկի համայնքային ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից դեկտեմբերի 11-ին իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում բացահայտվել է ապօրինի թմրանյութ պահելու դեպք։
Ըստ ստացված տեղեկության՝ Անուշավան գյուղի 66-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ էր պահում։ Տեղեկությունը հաստատվել է՝ օպերատիվ միջոցառումների ընթացքում։ Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով տղամարդը ձերբակալվել է Արթիկ քաղաքում և տեղափոխվել ոստիկանության բաժին։
Բաժնում տղամարդը հայտնել է, որ իրեն պատկանող շինությունում պահում է կանեփ տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել։ Նշված շինությունում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի կանեփանման զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն։