
Սպիտակի բժշկական կենտրոն դեկտեմբերի 20-ի երեկոյան տեղափոխվել է նույն ընտանիքի 7 անդամ՝ շմոլ գազի թունավորման ախտանիշներով։ Տուժածների թվում են 4 չափահաս և 3 անչափահաս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակի ԲԿ-ն։
Ըստ տուժածների՝ թունավորումը առաջացել է բենզինային գեներատորի թերայրման հետևանքով։
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ չափահաս տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ անչափահասների՝ բավարար։ Բոլորն էլ շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, և նրանց կյանքին վտանգ այլևս չի սպառնում։