
Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սպայթ Մկրտչյանը, որը հանդես է գալիս ուրուգվայական «Բիգուա դե Վիլյա Բիառիցում», հերթական անգամ աչքի է ընկել արդյունավետ խաղով:
29-ամյա Մկրտչյանը «Եբրայիկա Մաքքաբիի» դեմ խաղում ճանաչվել է լավագույն բասկետբոլիստ:
Նա վաստակել է 29 միավոր: Հանդիպումն ավարտվել է «Բիգուա դե Վիլյա Բիառիցի» հաղթանակով (113:85):