Հրթիռային հարվածներ Կիևում և Ռիլսկում. կան կյանքից զրկվածներ և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքում հրթիռային հարվածների հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Ինչպես հայտնում է BBC-ն, Կիևում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, մեկ մարդ զոհվել է, ևս 13 վիրավորվել։

Ռիլսկ քաղաքում հրթիռային հարվածի հետևանքով, ըստ Կուրսկի մարզի ժամանակավոր ղեկավար Ալեքսանդր Հինշթեյնի, զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Տեղական հիվանդանոց է տեղափոխվել տասը տուժած, որոնց թվում է 13-ամյա երեխա։

«Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- նշել է Հինշթեյնը։




Լրահոս