Խարկովում ստորագրված համաձայնագրից հետո Ուկրաինային մատակարարվող գազի դիմաց կիրառվող զեղջերի գումարը կազմել է 11 մդ դոլար:
«Դա այն գումարն է, որը չի ստացել Ռուսաստանի կառավարությունը, երկրի բյուջեն», – «Россия-24» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում այս մասին ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Միլլերի խոսքով, այս պարտքը մարելու համար էլ հենց Ռուսաստանը Ուկրաինային 3 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել:
Նրա խոսքով, Ուկրաինան վերադարձրել է պարտքի կեսից էլ պակասը:
«Երեք միլիարդ դոլար վարկից մենք գազի մատակարարման համար ստացել ենք ընդամենը 1,3 մլրդ դոլար», – նշել է Միլլերը:
Նրա խոսքով, պարտքի մարման և ընթացիկ վճարումների բացակայության պատճառով էլ տարվա երկրորդ եռամսյակի համար զեղչերը հանվել են:
«Գազպրոմի» ղեկավարը նշել է, որ Կիևի համար գազի գնի բարձրացումը նշանկում է ավտոմատ կերպով Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան վառելիքի տրանզիտի գնի բարձրացում: Միլլերը կասկած է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա ժամանակին վճարել ռուսաստանյան գազի դիմաց:
Նրա տվյալներով, «Ուկրաինայի Նավթագազի» պարտքը` մարտի մատակարարումներն էլ ներառած, կազմում է 2 միլիարդ 200 մլն դոլար: