ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արձագանքել քաղաքացիների՝ իրեն ուղղված նամակներին։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․
«Քիչ առաջ այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին: Համոզված եմ, այստեղ էլ շատերին դուր չի գա, բայց իմ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ սա ճշմարտություն է. Հարգելի տիկին, ասածս համոզված եմ, Ձեզ դուր չի գա, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել: Բոլոր մասնավոր և պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն: Լավ աշխատողի հատկությունների մեջ մտնում է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը և սեփական ծառայությունները ճիշտ ձևով առաջարկելը: Եթե, իհարկե, առաջարկելու բան ունի: Լավագույն մաղթանքներս»։