
Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հրավերով կայացավ Ամանորյա ճաշ՝ Վրաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ դեսպանը հյուրերին ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման շուրջ վերջին զարգացումները: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի: