
Շաբաթ առավոտյան Իրանի Հորմոզգան նահանգում (երկրի հարավ) տեղի է ունեցել երկրաշարժ, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկացմամբ՝ 4,6 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Կոնգ քաղաքը տեղի ժամանակով ժամը 10.40-ին։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությունում։
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։
Կոնգը քաղաք է Հորմոզգան նահանգի Բանդար-Լենգեհ կենտրոնական օկրուգում։