
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի հավանական թեկնածուների անունների շարքում ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի անունն էլ է շրջանառվում:
Armlur.am լրատվականը ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզեց` ունի արդյոք ցանկություն Արթուր Բաղդասարյանը ստանձնելու վարչապետի պաշտոնը:
«Վարչապետի պաշտոնի հետ կապված երկրի նախագահն իրականացնում է խորհրդակցություններ: Քննարկումներ են լինում, ըստ այդմ էլ երկրի նախագահը կկայացնի որոշում»,-ասաց պրն. Միսակյանը: