
Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից՝ X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի կապակցությամբ, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»,- նշել է նախագահը:
Երեկ երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 4 մարդ է զոհվել, 205 մարդ վիրավորվել է։