ArmLur.am-ին հայտնի դարձավ որ հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» էլեկտրոնիկայի պահեստում հրդեհից հետո, «ԴՈՄՈՒՍ ՓԲԸ»-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։
Մասնավորապես, հրդեհից 3 օր հետո՝ հոկտեմբերի 10-ին «ԴՈՄՈՒՍ ՓԲԸ»-ն դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ պահանջելով այս տարվա օգոստոսի 28-ի կարգադրագիրը անվավեր ճանաչել։
Դատելով իրավիճակից՝ մինչ հրդեհը տեսչական մարմինը «ԴՈՄՈՒՍ»-ում խնդիր է տեսել ու կարգադրել է ընկերությանը որոշակի քայլերի գնալ, որը կապված է եղել անվտանգության կանոններին։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 7-ին ¿ԴՈՄՈՒՍ»-ում բռնկված հրդեհի հետևանքով այրվել էր մոտ 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք։ Բարեբախտաբար, տուժածներ չկային: Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ասել էր, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել: Մինչդեռ «Դոմուս» ընկերությունն իր հայտարարությունում հերքել է դա և հայտնել, որ, աշխատակիցների դիտարկմամբ, հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների հետևանքով:
Փաստ է մեկ բան. հրդեհի գործով քննություն է իրականացվում ու մինչ օրս դեռ հիմնական պատճառների մասին կոմիտեն լռում է, իսկ «ԴՈՄՈՒՍ»-ի սեփականատերերը դատարաններում են կռիվ տալիս պետական կառույցների դեմ։
Քնար Մանուկյան