Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին:

Խոսնակն ասել է, որ ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի մեքենայի վրա:

Նա նշել է, որ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։




Լրահոս