
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը Մագդեբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ հրամայել է կիսով չափ իջեցնել Գերմանիայում կառավարական շենքերի դրոշները:
«Ահաբեկչությունից հետո ՆԳՆ ղեկավար Ֆեsերը հրամայել է բոլոր բարձրագույն դաշնային հաստատություններում ի նշան վշտի իջեցնել դրոշները»,- նշել են ՆԳՆ-ում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Կասկածյալը ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել: Կան զոհեր։