ՌԴ Կրասնոդարի շրջանի ափ լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավի վթարից հետևանքով լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքերը։

«Կարծում եմ՝ մոտ մեկ ամիս, ոչ ավելին, բայց մենք պետք է ամեն ինչ հասկանանք՝ գործընթացը կանգ չի առնի, քանի որ ծովը պարբերաբար դուրս է նետելու նորանոր նավթամթերքներ», – ասել է Կոնդրատևը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում։

Նա հավելել է, որ ռազմավարական նպատակն է մաքրել ծովային տարածքը մինչև ապրիլ-մայիս ամիսը, երբ մազութը կարող է ջրի երես դուրս գալ և կրկին հասնել ափ։

Վթարը տեղի է ունեցել Սև ծովում՝ փոթորկի պատճառով։ Վթարի հետևանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել, և միջոցներ են ձեռնարկվում այն ​​վերացնելու ուղղությամբ։

Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ լցանավերը տեղափոխելիս են եղել մոտ 9,2 հազար տոննա մազութ։

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ, ըստ նախնական գնահատականների՝ ծովում է հայտնվել մոտ 3,7 հազար տոննա նավթամթերք։




Լրահոս