
ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 20-ին «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ ժամը 18:20-ին Արարատի հիվանդանոց է տեղափոխվել 14 տարեկան անչափահաս Է.Ա-ն:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 17:30-ին Արարատ քաղաքի 1-ին հիմնական դպրոցի մոտ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 13 տարեկան անչափահաս Ա.Փ-ն դանակով հարվածել է Է.Ա-ին: Իրավապահները ավելի ուշ բաց են թողել դանակահարողին։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ անչափահասների վեճը սկսվել է հայհոյանքից։
Քնար Մանուկյան