Դամասկոսում Կատարի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը ընդմիջումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դամասկոսում Կատարի դեսպանատունը վերաբացվել է 2011 թվականին Սիրիայում հակամարտության պատճառով առաքելության փակումից 13 տարի անց։ Այս մասին հայտնում է քաթարական Al Araby հեռուստաալիքը։

Ինչպես նշվում է, շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաքում Կատարի դեսպանատան վերևում բարձրացվել է էմիրության դրոշը։ Դիվանագիտական ​​առաքելության բացման արարողությանը մասնակցել է Սիրիայում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատար Խալիֆա Աբդուլլահ Ալ Մահմուդ ալ-Շարիֆը, հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը։

Սկզբում Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր դեկտեմբերի 17-ին Սիրիայի մայրաքաղաքում էմիրության դեսպանատան աշխատանքը վերսկսելու որոշման մասին, սակայն առաքելության բացման մասին պաշտոնապես չի հայտարարվել։

Սիրիայում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նշանակվել է Խալիֆա Աբդուլլահ Ալ Մահմուդ ալ-Շարիֆը, որը ղեկավարում էր Կատարի ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտը։




Լրահոս