Արեգակի վրա երկու հզոր բռնկում է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, Արեգակի վրա տեղի են ունեցել նախավերջին հզորության մակարդակի երկու բռնկում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (FGBU IPG) տվյալներին։

Մոսկվայի ժամանակով 10:26-ին 3924 (S20W89) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում հայտնաբերվել է M2.1 բռնկում, որը տևել է 15 րոպե։ Իսկ ժամը 14:18-ին 3928 (S14E68) արեգակնային բծերի խմբում յոթ րոպե տեւողությամբ M2.5 բռնկում է գրանցվել։

Մաքս Պլանկի ինստիտուտի աստղագետները նախկինում ապացուցել էին, որ Արեգակը կարող է հզոր բռնկումներ արձակել շատ ավելի հաճախ, քան նախկինում ենթադրվում էր: Նման իրադարձությունները կարող են տեղի ունենալ 100 տարին մեկ անգամ՝ պոտենցիալ վտանգի տակ դնելով Երկիրը:

Գերբռնկումները մեծածավալ էներգիայի պոռթկումներ են, որոնք զգալիորեն գերազանցում են նույնիսկ գրանցված ամենաուժեղ արևային բռնկումները: Պատմության մեջ ամենաուժեղ գեոմագնիսական փոթորկի ուժը 1859 թվականին, որն ամբողջ աշխարհում խափանումներ է առաջացրել հեռագրական համակարգերում, կազմում է գերբռնկման ուժի միայն մեկ տոկոսը:




Լրահոս