Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումն արտաքին գործերի նախարար է նշանակել Ասադ Հասան աշ-Շիբանիին:
Լրատվամիջոցների տվյալով՝ կազմակերպության վարչության ղեկավարի պաշտոնում Աշ-Շիբանին ակտիվորեն մասնակցել է միջազգային բանակցություններին՝ հանդիպելով ՄԱԿ-ի կազմակերպությունների ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքական գործիչների և դիվանագետների հետ:
Աշ Շիբանին ծագումով արաբական ընտանիքից է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե շրջանից: Դամասկոսի համալսարանում ստացել է թարգմանչի կրթություն: