Բախումներ Բրյուսելում ցուցարարների և ոստիկանների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրուսելում բողոքի բազմահազարանոց ցույցի ընթացքում բախումներ են եղել ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև:

Մի քանի ցուցարարներ և մեկ ոստիկան վիրավորվել են ՝  հայտնում է Ռոյտերը:

Ցույցերի կազմակերպիչ արհեստակցական միությունների տվյալներով, Բրյուսելի փողոցներ են դուրս եկել 40 հազար մարդ (ոստիկանության տվյալներով` մոտ 25 հազար), որոնք իրենց բողոքն են արտահայտում գործազրկության բարձր մակարադակի և տնտեսմանն ուղղված կարծր համաեվրոպական քաղաքականության դեմ:

Փողոց են դուրս եկել ոչ միայն Բրուսելի, այլև եվրոպական այլ քաղաքներից ժամանած ցուցարարներ, իսկ բողոքի ակցիան անվանվել է «Եվրոցույց»:

Խաղաղ սկսված ցույցը վերաճել է անկարգությունների, երբ ցուցարարների առանձին խմբեր սկսել են քարեր շպրտել Եվրամիության և Եվրախորհրդարանի շենքերի մոտ կանգնած ոստիկանների վրա:

Ոստիկանությունը ստիպված է եղել գործի դնել ջրցաններ և արցունքաբեր սարքեր: Ճանապարհային երթևեկությունը Բրյուսելում մի քանի ժամով կանգ է առել:




Լրահոս