
Դեկտեմբերի 22-ին` տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Էներգետիկի օրը:
Էներգետիկի օրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ մասնակցել են էներգետիկ համակարգերի ստեղծմանը և պահպանմանը: Սա նաև տոն է նրանց համար, ովքեր այսօր շարունակում են մնալ էներգետիկ ոլորտում: Վերջապես, էներգետիկայի օրը տոն է բոլորիս համար, քանի որ «ջերմություն» և «լույս» հասկացությունները պարզապես բառեր չեն, այլ մի ամբողջ դարաշրջան: