SpaceX-ը կորցրել էր տիեզերական զբոսաշրջիկներով նավի կառավարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Reuters-ի լրագրողները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել են, որ 2024 թվականի սեպտեմբերին SpaceX-ի Կալիֆորնիայի օբյեկտում էլեկտրաէներգիայի անջատումը առնվազն մեկ ժամով հանգեցրել է Dragon տիեզերանավի հետ ցամաքային վերահսկողության կորստի: Միջադեպը տեղի է ունեցել Polaris Dawn առաքելության ժամանակ, որը ներառում էր առաջին կոմերցիոն տիեզերական զբոսանքը:

Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով SpaceX Mission Control-ը ժամանակավորապես չի կարողացել կառավարել տիեզերական զբոսաշրջիկներ տեղափոխող Dragon տիեզերանավը։ Այս ընթացքում անձնակազմը կապ է պահպանել Երկրի հետ Starlink արբանյակային կապի միջոցով:

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի խնդիրը արագ լուծվել է։




Լրահոս