Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոն 2011-ը` «Ջո՛ւր տուր, կյա՛նք պարգեւիր» խորագրով: Անցյալ տարի այս շրջանակներում 12 ժամ տեւող դրամահավաքի արդյունքում հավաքվել էր 20.8 միլիոն դոլար: «Ժողովուրդ»-ն այս թեմայով զրուցեց մի «հարուստ պաշտոնյայի» եւ գործարար պատգամավորի հետ` պարզելու, թե նրանք պատրաստվում են ձեռքները գրպանները տանել` մարդկանց կյանք պարգեւելու համար: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ տեղյակ է դրամահավաքի մասին եւ պատրաստվում է մասնակցել: Նա մտադիր է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել հիմնադրամին: ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը եւս մտադիր է մասնկացել դրամահավաքին, բայց դեռ չգիտի, թե որքան գումար է հանգանակելու:
ԿՅԱՆՔԻ ԳՈՒՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ