«Չելսին» կարող է հաղթել «ՊՍԺ»-ին. Ժ.Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հավատում է, որ իր խաղացողների ուժերից վեր չէ ֆրանսիական «ՊՍԺ»-ին հաղթելը` չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպմանը: Առաջին հանդիպումը կայացել է ապրիլի 2-ին և ավարտվել է փարիզեցիների հաղթանակով` 3:1 հաշվով:

«Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային,ապա ժամանակն է եկել հստակ ձևակերպելու, որ դերևս ոչինչ կորած չէ.մինչև դա դեռ շատ կա»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում լոնդոնցիների պաշտոնական կայքը:

-Եթե ֆուտբոլիստը մտածում է, որ որևէ շանս չկա, եթե չի հավատում, որ ամեն ինչ դեռ առջևում է, ուրեմն ավելի լավ է մնա տանը: Եթե երկրպագուներից ինչ – որ մեկը չի մտածում, որ դրական ելքը հնարավոր 1, ապա նա նույնպես թող մնա տանն ու այնտեղից դիտի հանդիպումը, սակայն ոչ թե մեր ակումբի մասնակցությամբ խաղն, այլ «Բորուսիայի» և «Ռեալի»,-շարունակեց նա:

-Եկեք անենք դա: Եկեք լավ խաղանք առաջնության սպասվող վեց հանդիպումներում: Եկեք հաղթենք «ՊՍԺ»-ին: Ես ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստներն ու նրանք երկրպագուները վայելեն այս խաղը, որովհետև ես հաստատ վայելելու եմ»,-իր խոսքն այսպես ավարտեց Մոուրինյոն:




Լրահոս