Նոյեմբերի 22-ին մեր՝ ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը՝ մասնավորապես ինձ համար, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով այս մասին տարածված լայն քննարկումներին։
«Անկեղծ ասած, ես նույնպես մի փոքր ապշած էի այդ թվերից։ Հետո մի փոքր խորացա և հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա։ Նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք՝ կարող է կրկնակի կամ եռակի անգամ թանկ գնեինք։ Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն»,-ասաց Ավինյանը։
Նա խնդրեց ներկայացնել, թե երբ է այցը հաստատվել, երբ և ինչ պատճառով տեղեկատվություն չի տրվել ու գործողություն չի եղել։
«Ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները»,-ասաց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։