
Դեկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի մասին աղջկա տատիկը ArmLur.am-ի հետ զրույցում շոկային մանրամասներ էր հայտնել՝ երեխայի մահվան մեջ մեղադրելով ծնողներին։ Աղջկա հայրը՝ Գարեգին Հարությունյանը, ևս ArmLur.am-ի հետ զրույցում փորձել է բացատրել թե ինչ է պատահել և ինչու է տատիկը մեղադրում ծնողներին։
13-ամյա աղջկա հոր և տատիկի մեկնաբանությամբ լսելով պատմությունը՝ ArmLur.am-ը զրուցել է նաև Անուշավան գյուղի վարչական ղեկավար Երվանդ Հակոբյանի հետ, ով հաստատեց, որ ընտանիքի անդամների միջև թշնամանքը ծագել է կենցաղային խնդիրներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան