
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կպահպանի գենդերային քաղաքականությունը, որտեղ կան միայն արական և իգական սեռեր: Այս մասին գրում է ТАСС–ը:
«Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունը կլինի այն, որ գոյություն ունեն միայն երկու սեռ՝ արական և իգական: Այդքան բարդ չի՞ հնչում, այնպես չէ՞», – ասել է Թրամփը՝ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում կայացած AmericaFest համաժողովում։