ԶԱՎԵՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հերքելով ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հայտարարությունները (որտեղ ասված էր նաեւ, որ որպես ՀՀ էներգետիկայի նախարար եւ 2007 թվականին «Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ` Մովսիսյանն էլ մասնակցություն է ունեցել գործարքին), դրանք սուտ էր անվանել: Արմեն Մովսիսյանն ասել էր նաեւ, որ ոչ մեկը չի կարող գործարանը գրավ դնել: Հարություն Առաքելյանը, հակադարձելով այս «երկաթյա» տրամաբանությանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ սա նույնն է, թե ինչ-որ մեկն ասի, որ ոչ ոք չի կարող գրավ դնել բնակարանը. «Իհարկե, բնակարանը չի կարող, բայց բնակարանի սեփականության վկայականը կարող է: Նույնն էլ վերաբերում է գործարանին եւ իր բաժնետոմսերին, որոնք գրավ են դրվել»:




Լրահոս