
Ամերիկյան Boeing և General Electric կորպորացիաները ԱՄՆ ֆինանսների նախարարությունից Իրանին պահեստամասեր մատակարարելու, ինչպես նաև հին ավիացիոն շարժիչները կապիտալ վերանորոգման ենթարկելու թույլտվություն են ստացել:
«Խոսքը գնում է այն հին ինքնաթիռների համար նախատեսված պահեստամասերի մասին, որոնք Իրանին են փոխանցվել 1979թ-ի հեղափոխությունից առաջ», – ընդգծել է Boeing-ի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Ֆիննախի թույլտվությունը չի տարածվում նոր ինքնաթիռների վրա: