Սևանա լճի մակարդակը կրկին իջել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (22.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 23 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 22-ը ներառյալ՝ 184.588 մլն.մ³:

2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038 մլն.մ³:




Լրահոս