ԱՆԻԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աննա» հեռուստասերիալի դերասանուհի Անի Երանյանը նոյեմբերի 23-ին ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ բաժին հայտարարություն է ներկայացրել առ այն, որ անհայտ անձինք, սուտ տեղեկություններ տարածելով իր մասին, արատավորում են իր բարի համբավը: Հայտարարության հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:
Դերասանուհին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ոստիկաններին կասկածներ չի ներկայացրել, թե ով կամ ովքեր կարող են լինել այն անձը կամ անձինք, որոնք տարածում են այն պոռնոգրաֆիկ բնույթի տեսագրությունը, որտեղ «մասնակցում է» Անիի հետ հեռավոր նմանության մի կին, որը, սակայն, ըստ «Աննա»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Շահինյանի` կայքերից մեկին հայտնածի` 30-ին մոտ, ազգությամբ ռուս կին է:
Նշենք, որ ի տարբերություն Անժելա Սարգսյանի, որի նկարները բացահայտ տեղադրված էին համացանցում եւ անգամ հատուկ կայք էր բացվել, Անի Երանյանին իբր վերագրվող տեսաերիզը  գրեթե  ոչ ոք (պրոդյուսերից բացի) չի տեսել: Ուստի դժվար է հասկանալ, թե ինչ պիտի անի ոստիկանությունը:




Լրահոս