
Տեղական արտադրանքը սպառելու ցանկությունը վաղուց է արմատավորվել մեր հայրենակիցների շրջանում:
Զատիկի տոնից առաջ, և ընդհանրապես, նրանք պատրաստվում են տեղական թռչնաֆաբրիկաների ձուն սպառել:
Armlur.am-ի հարցախույզի ընթացքում, սակայն, պարզ դարձավ, որ մեր հայրենակիցները տեղյակ չեն, որ ձու արտադրողները նաև հավկիթները ներկրում են ամենատարբեր երկրներից, մակնշում իբրև տեղական թարմ արտադրանք և առաքում խանութներ: