Ահազանգ. Բոլոր կայաններում կա գազ, բայց գինն ավելի է թանկանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիները ArmLur.am-ին ահազանգում են, որ նախորդ տարիներին Վերին Լարսի փակ լինելու պատճառով շատ գազալցակայաններում հեղուկ գազ չկար, և թանկացում էր տեղի ունենում, իսկ այժմ բոլոր կայաններում կա գազ, սակայն գինը ավելի է բարձրանում։ Բացի դա, ռուբլու փոխարժեքը վերջին շաբաթներին անկում է ապրել, սակայն փոխանակ դրա շնորհիվ հեղուկ գազի գինը ընկներ` ավելի է բարձրացել։

ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված նման իրավիճակը։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ գազի գինը դոլարով է պայմանավորված, այդ իսկ պատճառով նման իրավիճակ է ստեղծվել:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ հեղուկ գազի գինը հասնում է 230 դրամի։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս